HomeContact us Armenian Russian English
DISCOUNT DATABASE
ընտրեք վայրը
ընտրեք կատեգորիան
առանցքային բառը
Զեղչերի ընդհանուր թիվը` 259
Please visit Euro26.org website for all countries option

Card is available to...

MGA Continent

Clear Water

JCI

Մեր մասին

Հարգելի՛ բարեկամներ,

Ուրախ եմ Ձեզ ողջունելու և հաճույքով կներկայացնեմ Ձեզ մեր կազմակերպությունը և նրա գործունեությունը:

Հասարակության ստեղծագործական հնարավորությունների լիարժեք և արդյունավետ օգտագործման, երիտասարդ ձեռներեցների պատրաստման և ձևավորման, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած սոցիալ-տնտեսական և այլ կենսական կարևոր խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով՝ 1997թ. հոկտեմբեր ամսին հիմնադրվել է «Հայաստանի Երիտասարդական Պալատ» հասարակական կազմակերպությունը: ՀԵՊ-ը 1997թ-ից «Միջազգային Երիտասարդական Պալատ»-ի (ՄԵՊ) անդամ է:

ՄԵՊ-ն իրականացնում է համաշխարհային մասշտաբի առաջնորդների պատրաստում: ՄԵՊ-ի կազմում կան 200.000-ից ավելի անդամներ, որոնք ներկայացնում են 104 երկրներ: ՄԵՊ-ն ունի իր ներկայացուցիչները ՄԱԿ-ում: Ընդլայնվում են Եվրոմիության, Եվրախորհրդի և KAPE-ի հետ փոխհարաբերությունները:

Հայաստանի Երիտասարդական Պալատի հիմնական խնդիրներն են՝

  • Երիտասարդ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովումը, նպաստումը նրանց ձեռնարկատիրական գործունեությանը,
  • Երիտասարդության զարգացմանն ուղղված պայմանների ստեղծումը, երիտասարդ քաղաքացիների սոցիալական ծառայությունների երաշխավորության նվազագույնի ապահովումը,
  • տաղանդավոր երիտասարդության, երիտասարդական միությունների սատարումը և երիտասարդության փոխհարաբերությունների ակտիվացումը:

      http://www.jci.cc/local/armenia/am


    Յուրաքանչյուր Եվրոպական Երիտասարդական Քարտի Ասոցիացիայի (EYCA) անդամ երկրում իրավասու է միայն մեկ կազմակերպություն թողարկելու EURO<26 Եվրոպական զեղչային համակարգի քարտը: Հայաստանի Երիտասարդական Պալատը, իր բազմաթիվ ծրագրերին զուգահեռ, ձեռնարկել է Երիտասարդական քարտ EURO<26-ի ծավալումը Հայաստանում: Այսօր 4.5 մլն. երիտասարդներ Եվրոպայում օգտվում են ավելի քան 100.000 զեղչերից տարբեր ոլորտներում՝ ճանապարհորդություն, առևտուր, սոցիալական ծառայություններ և այլ: Երիտասարդական քարտ EURO<26-ը քաղաքակիրթ աշխարհի բանալին է: Նա բացում է նոր հնարավորություններ, որոնք վաղուց հասանելի են եվրոպական բոլոր երկրների երիտասարդներին: Զեղչային քարտը մեր երիտասարդներին հնարավորություն կտա զգալ իրենց աշխարհի քաղաքացի: Մեր ծրագրի հիմնական նպատակը հայ երիտասարդների համար ծառայությունների մատուցման նոր հնարավորությունների ստեղծումն է ողջ Եվրոպայում և երիտասարդական քաղաքականության զարգացումն է մշակույթի, տուրիզմի և տեղեկատվության ոլորտներում:

Այսօր մեզ հետ համագործակցում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «ՄԳԱ Կոնտինենտ», «Լևոն Թրավել» ավիագործակալությունները, «Մաքուր Ջուր» կազմակերպությունը, Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի                             
եվ Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնը, Ա. Սպենդիարյանի անվ. Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախումբը,   “Գոլդեն Փելիս” հյուրանոցային համալիրը, “Oxford” Գրափունջ / Oxford University Press/ գրախանութը, DHL, Lacoste և այլն:

EURO<26 ծրագրի զարգացման հնարավորություններն անսահմանափակ են:

Հարգանքներով`
Գարեգին Իսախանյան

Հայաստանի Երիտասարդական Պալատի նախագահ

Copyright © MGA Continent 2007 - 2009